Անցյալ շաբաթ Վրաստանի խորհրդարանը կրկին նախաձեռնեց «ռուսական օրենքի»՝ «օտարերկրյա գործակալների ազդեցության» մասին օրինագծի ընդունումը։
Ռադիո NOR-ը փորձեց պարզել, թե որքանով են Նինոծմինդայի բնակիչները տեղեկացված այս օրենքից և ինչ վտանգ են տեսնում։
Ավագ սերնդի հարցվածները տեղեկություն չունեին «ռուսական օրենքի» մասին և չգիտեին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս օրենքը և ինչ սպառնալիքներ է այն ներկայացնում Վրաստանի համար, սակայն երիտասարդ հարցվողները որոշակի պատկերացում ունեին:
Նինոծմինդայի բնակչուհի Աննա Արզումանյանը NOR ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց.
«Ռուսաստանում խոսքի ազատություն չկա, առևտուրը սահմանափակված է պետական մակարդակով (պետությունն ամեն ինչ կարգավորում է), ունեն թույլ առանց վիզայի ռեժիմ և, իհարկե, կոռուպցիան «ծաղկում է»։ Եթե Վրաստանը նման հարաբերությունների մեջ լինի Ռուսաստանի հետ և ընդունի այս «ռուսական օրենքը», ապա կդառնա «Ռուսաստանի «դաշնություն», և ճանապարհը դեպի Եվրոպա և ԱՄՆ կփակվի։ Ռուսական գաղափարախոսությունը տարբերվում է արեւմտյան գաղափարախոսությունից, եւ եթե Վրաստանը գտնվի ռուսական ազդեցության տակ, ապա չի կարողանա պաշտպանել իր ազատությունը»։
Վարդուհի Հովսեփյանը ուսանող է և սովորում է Թբիլիսի քաղաքում։ Վարդուհու կարծիքով, եթե Վրաստանն ընդունի «ռուսական օրենքը», դա շատ վնասակար կլինի Վրաստանի համար։ «Որպես ուսանող, ես հետաքրքրվեցի և պարզեցի, որ եթե Վրաստանը ընդունի «ռուսական օրենքը», ես հնարավորություն չեմ ունենա սովորել Եվրոպայում»,- ասում է Վարդուհին։
Առավել մանրամասն աուդիո հարցազրույցում.