Ղուլալիս գյուղից Մարգարյանների ընտանիքը ապրում է ծայրահեղ ծանր կենցաղային պայմաններում: Տան պատերը ամբողջությամբ ճաքված են, սվաղը և քարերը թափվում են ցած:
՛՛Ամուսինս 1987թ. է ծնվել, սահմանափակ հնարավորություններով անձ է, նա չի կարող որևէ տեղ աշխատել և մեր ընտանիքը պահել, այդ պատճառով ամբողջ աշխատանքը ես ու սկեսուրս են կատարում՛՛,- նշում է Գոհար Մարգարյանը:
Մարգարյան ամուսինները 120-ական լարի սոցիալական օգնություն են ստանում: Նրանք ունեն փոքր տնային տնտեսություն՝ երեք կով, ցանում են 20 ար կարտֆիլ և 40 ար գարի: Ինչ-որ կերպ ընտանիքը պահելու համար նրանք կաթը վաճառում են, իսկ աշնանը կարտոֆիլից ստացված բերքը փոխանակում են ալյուրով:
Սկեսրոջ՝ Եվգենիա Մարգարյանի խոսքով՝ իր ստացած թոշակով թոռներին հագուստ է գնում, իսկ մնացած գումարն էլ ծախսում է գյուղատնտեսական աշխատանքների համար:
Մարգարյանների ընտանիքը Սոցիալական սպասարկման գործակալությունից օգնության տեսքով ստացել է 2 մահճակալ, կահույքով օգնել են նաև հարազատները:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում.