Տեսանյութն ու տեղեկությունը տրամադրել է NOR ռադիոկայանի կամավոր Շուշանիկ Մկրտչյանը
Փարվանա գյուղի ուսուցիչները աշակերտների մասնակցությամբ սառցակալած Փարվանա լճի վրա կազմակերպել են շախմատի մրցույթ։ Մանրամասները մեզ փոխանցեց NOR ռադիոկայանի կամավոր Շուշանիկ Մկրտչյանը։
«Շախմատի մրցույթը կազմակերպել է Թինա Դուլառիձեն ով դասավանդում է Փարվանայի բազային դպրոցում և ապրում է հայ ընտանիքում, ուսումնական տարին ավարտվելուն պես նա վերադառնում է իր հայրենի գյուղ` Գուրջան։ Նա իր ազատ ժամանակը անցկացնում է Փարվանա լճի ափին և շատ է սիրում Փարվանա գյուղը։ Դեռ փոքրուց սիրել է շախմատը և շատ ու շատ մրցույթներում գրավել բազում մրցանակներ, այդ իսկ պատճառով նրա մոտ միտք է առաջացել, որ կազմակերպի շախմատի մրցույթ` սառցակալած լճի վրա։ Արդեն եկրորդ տարին է, ինչ անցկացվում է այս մրցույթ-միջոցառումը», – ասում է Շուշանիկը։
Ոսուցչուհի Մանուշակ Մկրտչյանը իր ներդրումն է ունեցել այս միջոցառման մեջ և օգնել է կազմակերպչական հարցերում, իսկ մասնակիցները դպրոցի ողջ աշակերտներն են եղել։ Մենք նաև փորձեցինք պարզել թե ինչ մրցանակներ են ստացել աշակերտները.
«1,2,3 տեղ գրաված երեխանները պարգևատրվեցին մեդալներով և դիպլոմենրով, իսկ մնացած մասնակիցները գովասանագրերով»,-ասաց Շուշանիկ Մկրտչյանը։
Ինչպես նշեց Շուշանիկը միջոցառման կարևորությունը կայացել է նրանում, որ գյուղի երեխաները հնարավորություն են ստացել բարելավել իրենց շախմատի գիտելիքները և կարողացել են այդ գիտելիքներով փորձել իրենց ուժերը, բացի այդ, սկսել են ավելի սիրել շախմատը, իսկ այն երեխանները ովքեր չեն իմացել շախմատ խաղալ սկսել են սովորել։
«Ուսուցչուհիները պլանավորում են միջոցառումը դարձնել ավելի մեծածավալ և կրկնողական և աշակերտների ցանկությամբ, դպրոցի տնօրեն Ռուբեն Սահակյանը և Թինա Դուլառիձեն կանցկացնեն անվճար շախմատի դասընթացներ», – ավելացրեց Շուշանիկ Մկրտչյանը։