Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ աղիների քաղցկեղով տառապող մարդկանց մոտ, որոնք օրական 2-4 գավաթ սուրճ են օգտագործել, զգալիորեն պակասել է հիվանդության կրկնվելու հավանականությունը։ Գիտնականների աշխատանքը հրապարակվել է International Journal of Cancer (IJC) ամսագրում։
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 1 719 պացիենտների տվյալները, որոնք առաջին, երկրորդ եւ երրորդ փուլերի կոլորեկտալ քաղցկեղ են ունեցել։ Արդյունքները ցույց են տվել, որ օրական ավելի քան 4 գավաթ սուրճի օգտագործումը, երկու բաժակից պակասի համեմատ, կապված է 32 տոկոսով կոլորեկտալ քաղցկեղի կրկնության հավանականության նվազման հետ։
Բացի այդ, հայտնաբերվել է, որ սուրճի օգտագործման եւ բոլոր պատճառներից մահվան միջեւ կապը ոչգծային բնույթ ունի։ Մահվան ամենաքիչ վտանգը նկատվել է օրական չորս գավաթ օգտագործելու դեպքում։
Սակայն գիտնականները նշում են, որ աղիների քաղցկեղի կանխատեսման ոլորտում սուրճի ազդեցության լիակատար ըմբռնման համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։ Այս հետազոտության արդյունքները կարող են հիմք ծառայել ոլորտի հետագա հետազոտությունների համար։