«Երկու օր առաջ՝ ապրիլի 6-ին Իջևան համայնքի Լուսաձոր գյուղում հուղարկավորել են գյուղի բնակիչ, 1990թ․-ին ծնված տղամարդուն։ Նախկինում զինվորական ծառայության մեջ եղած, զորացրվելուց հետո շինարարությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվող լուսաձորցին ապրիլի 4-ին համագյուղացիների հետ գնացել է Աճարկուտ գյուղի անտառ՝ սինդրիկ հավաքելու:
Սինդրիկ քաղողներն անտառում բաժանվել են, երեկոյան լուսաձորցին անտառի պայմանավորված տեղում չի ներկայացել։ Համագյուղացիների որոնումներով հայտնաբերվել է նրա խոշտանգված մարմինը։ Անտառապահներն ասում են, որ անտառի այդ հատվածում արջ կա՝ իր քոթոթների հետ։ Արջի զոհ դարձած լուսաձորցին երկու անչափահաս երեխաների հայր էր»,-գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը։