Մարտի 30-ին Ախալքալաքիի մունիցիպալիտետի գամգեոբայի շենքում ինտեգրման հարցերով պետնախարարի ապարատը կազմակերպել էր հանդիպում:
Հանդիպմանը ներկա էր Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Մայա Գաբունիան, ոստիկանական ակադեմիայի ներկայացուցիչ Մամուկա Կոյավան, ռազմական ակադեմիայի ներկայացուցիչ Դիանա Ինանաշվիլին:
ԲՈւՀ-երի ներկայացուցիչները պարզաբանեցին 1+4 կրթական ծրագրի համակարգի էությունը, իսկ վերջում պատասխանեցին յուրաքանչյուր բուհին վերաբերող հարցերին: Աշակերտները կատարեցին իրենց հուզող հարցադրումները: Հարցերը հիմնականում վերաբերում էին այդ ծրագրի միավորային համակարգին: Աշակերտներին հետաքրքրում էր դրամաշնորհների ստացման հարցը: Ի պատասխան՝ աշակերտները տեղեկացան, որ առաջին հարյուր դիմորդները, ովքեր կհավաքեն բարձր միավորներ, անվճար կընդունվեն վրացական ցանկացած բուհ, որտեղ աշխատում է 1+4 ծրագիրը:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.
Գարուշ Արզումանյան