Աշխարհի 10 ամենաուժեղ/թույլ անձնագրերը. որտե՞ղ է Վրաստանը

Աշխարհի 10 ամենաուժեղ/թույլ անձնագրերը. որտե՞ղ է Վրաստանը

Վրաստանը զբաղեցրել է 51-րդ տեղը Henley Passport Index-ի 2024 թվականի ուժեղ անձնագրերի վարկանիշում։ Զեկույցի համաձայն՝ վրացական անձնագրով առանց վիզայի հնարավոր է մուտք գործել 122 երկիր։

Նշենք նաեւ, որ նախորդ տարվա համեմատ Վրաստանը վարկանիշում մեկ կետով իջել է։ 2023 թվականին երկիրը զբաղեցրել է 50-րդ տեղը, իսկ առանց վիզայի մուտքը հնարավոր է եղել 116 երկրներում։

Բացի այդ, նշված վարկանիշում 2022 թվականին Վրաստանը զբաղեցրել է 48-րդ տեղը (առանց վիզայի մուտքը 115 երկիր), իսկ 2021 թվականին՝ 55-րդ տեղը (115 երկիր)։

Աշխարհի ամենահզոր անձնագրերի տասնյակում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սինգապուրը, Իսպանիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Հարավային Կորեան և Շվեդիան։

Ինչ վերաբերում է աշխարհի ամենաթույլ անձնագրերին, ապա առաջին տասնյակում են՝ Աֆղանստանը, Սիրիան, Իրաքը, Պակիստանը, Եմենը, Սոմալին, Նեպալը, Լիբիան, Պաղեստինը և Հյուսիսային Կորեան։