Ծննդաբերել Նինոծմինդայում, թե ոչ

Ծննդաբերել Նինոծմինդայում, թե ոչ

Մարտի 28-ին Թբիլիսիից Նինոծմինդա քաղաքի շրջանային հիվանդանոց էր ժամանել ստուգիչ հանձնաժողով գնահատելու համար ծննդատանը տիրող իրավիճակը:

Ծննդատան գնահատումը անցկացվում էր պերինատալ վերակազմավորման հովանու ներքո, որն իրականացնում է Առողջապահության նախարարությունը: Այս բարեփոխման նպատակն է շերտավորել երկրում առկա պերինատալ ծառայությունները: Այս ստուգայցը թույլ կտա տեղեկանալ ինչ մակարդակի վրա է գտնվում Նինոծմինդա քաղաքի ծննդատան աշխատանքը: Ստուգիչ հանձնաժողովի անդամներին չգոհացրեց ծննդատանը տիրող իարվիճակը, նրանց խոսքով՝ առկա են խնդիրներ և թերություններ սարքավորումների և կադրերի հետ կապված:

Առողջապահության նախարարի տեղակալի խորհրդականի խոսքով՝ նախարարության գլխավոր նպատակն է համոզվել, թե ուր է գնում կինը ծննդաբերելու և արդյոք ծննդաբերությունը կլինի անվտանգ: Նախարարության աշխատակիցները զգուշացրեցին, որ երեք ամիսների ընթացքում ծննդատունը պետք է լուծի իր բոլոր խնդիրները:

Երեք ամսից հետո փորձագետ-նեոնատոլոգ, փորձագետ ակուշեր-մանկաբարձը և նախարարության աշխատակիցը կրկին կանցկացնեն ստուգայց ծննդատանը: Եվ եթե այդ ստուգայցից հետո մասնագետների գնահատականով այն համապատասխան չլինի նշված չափանիշներին, ապա ծննդատան փակման հարց կառաջանա:

Նշենք, որ հանձնաժողովի կողմից մատնանշված բոլոր խնդիրները պետք է լուծի “Էվեքս” մասնավոր ընկերությունը, որը Վրաստանի մասշտաբով բազմաթիվ կլինիկաներ ունի իր սեփականության ներքո, այդ թվում Նինոծմինդա քաղաքում:

Մունիցիպալիտետի բնակիչները չեն ցանկանում, որպեսզի փակվի ծննդատունը, քանի որ դա լրացուցիչ ֆինանսական խնդիրներ կարող է ստեղծել իրենց համար:

Մանրամասները լսեք մեր նյութում.


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting