Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ ապրիլի 11-13-ը Վրաստանի որոշ շրջաններում կպահպանվի անձրևային եղանակ։
Թբիլիսիում ապրիլի 11-ին սպասվում է փոքր անձրեւ, իսկ 12-13-ին կդիտվի տաք եւ հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան տաքություն։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) ապրիլի 11-12-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 13-ին հնարավոր է անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Քութայիսի, Զեստափոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) ապրիլի 11-12-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 13-ին առանձին վայրերում կդիտվի անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) ապրիլի 11-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, ապրիլի 13-ին առանձին վայրերում սպասվում է անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան տաքություն։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) ապրիլի 11-12-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, ապրիլի 13-ին առանձին վայրերում սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +16, +18 աստիճան տաքություն։
Քարթլիում առանձին վայրերում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21, +23 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարաո) առանձին վայրերում սպասվում է անձրեւ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) առանձին վայրերում սպասվում է անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) առանձին վայրերում սպասվում է անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +15, +17 աստիճան տաքություն։