Իվանիշվիլին ապագայում հույս ունի հանդիպել Պուտինի կամ Մեդվեդեւի հետ

Իվանիշվիլին ապագայում հույս ունի հանդիպել Պուտինի կամ Մեդվեդեւի հետ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ողջունում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ անմիջական շփման գործընթացի սկիզբը եւ ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման հույս ունի: Այդ մասին նա դեկտեմբերի 18-ին տեղեկացրել է լրագրողներին:

Վարչապետը հայտարարել է, որ առաջիկայում Պուտինի կամ Մեդվեդեւի հետ հանդիպումներ նախատեսված չեն, սակայն հույս ունի, որ «ապագայում այդ հանդիպումներն անպայման կկայանան», հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք, ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման շրջանակում Ռուսաստանի եւ Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 14-ին Ժնեւում: Վրաստանի կողմից հանդիպմանը ներկա էր ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, իսկ Ռուսաստանի կողմից՝ ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը:Թբիլիսին Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2008թ. օգոստոսին, երբ Մոսկվայն ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ երկրի արտաքին քաղաքականության գլխավոր հեռանկարներից մեկը ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումն է լինելու: NEWS.am



Opinion, pooling and voting