Ախալցիխե-Ասպինձա ճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Ախալցիխե-Ասպինձա ճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Այսօր՝ ապրիլի 11-ին, Ախալցիխե-Ասպինձա ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

«Հարավային դարպասի» ականատեսների վկայությամբ՝ վարորդը չի կարողացել կառավարել ղեկը և կողաշրջվել է։

Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։

Տեղեկության համար նշենք, որ Ախալցիխե-Ասպինձա և Ախալցիխե Բորջոմի կենտրոնական ճանապարհներին հաճախակի են լինում նման դեպքեր։


Անցած ամիս երկու դեպք է եղել, մարտի 21-ին Բորջոմիում վթարի հետևանքով զոհվել է բեռնատարի վարորդը։ Մի այլ վարորդ էլ վիրավորվել է Տոլոշ գյուղի մոտ։