Ջիգրաշենի կարատեի խմբակը բարերարի կողմից նոր սպորտային գույք է ստացել

Ջիգրաշենի կարատեի խմբակը բարերարի կողմից նոր սպորտային գույք է ստացել

Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում Կիոկուշինկայ կարատեի մարզիկների խումբը արդեն 8 տարուց ավել է ինչ գործում է:

Խմբում մարզվում են մոտավորապես 25 -ից 30 աշակերտներ, որոնց թվում կան նաեւ աղջիկներ:

Դահլիճում առկա էր մարզագույքի խնդիր, որը այս պահին որոշ չափով լուծվել է ծնունդով Ջիգրաշենից ռուսաստանաբնակ բարերար՝ Մամիկոն Պողոսյանի միջնորդությամբ։

Մարզիչ՝ Սերգո Քսպոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Մամիկոն Պողոսյանը ունեցել է իր խմբակը մեր գյուղում, նա եղել է մեր մարզիչը նրա օգնությամբ ձեռք բերեցինք սպորտային գույք և ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այդ բարի գործի համար»։

Նշենք, որ դահլիճը որտեղ մարզվում են երեխաները ունի կոսմետիկ վերանորոգման կարիք: Սպորտդահլիճը ջեռուցվում է գազի համար նախատեսված վառարանով եւ չունի ջեռուցման համակարգ:

Կարդացեք նաև՝