Ո՞վ ասաց, որ ռուսերեն է, որտեղի՞ց եք վերցրել։ Ես կողմ եմ քվեարկելու նախագծին»,- Սամվել Մանուկյան

Ո՞վ ասաց, որ ռուսերեն է, որտեղի՞ց եք վերցրել։ Ես կողմ եմ քվեարկելու նախագծին»,- Սամվել Մանուկյան

Խորհրդարանի պատգամավոր, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մեծամասնության ղեկավար Սամվել Մանուկյանը «ռուսական օրենքի» կողմնակից է։ Նա այն խորհրդարանականներից է, ով 2021-2022 թվականներին ընդգրկվել է «լուռ պատգամավորների» ցուցակում։ «Վրացական երազանքի» պատգամավորը կողմ է եղել նշված օրենքի ընդունմանը նաեւ 2023թվականին։

«Ես քվեարկելու եմ եւ պաշտպանելու եմ այս օրինագիծը։ Ինչո՞ւ պետք է քվեարկեմ։ Սա երկար պատմություն է, ամեն օր առնվազն երեք ժամ բացատրում են, և ես ունեմ այս դիրքորոշումը։Սա ռուսական օրենք չէ, ո՞վ ասաց, որ դա ռուսական օրենք է, որտեղի՞ց եք վերձրել: Եվրամիությունը չի ասում, որ սա ռուսական օրենք է, Եվրամիությունն ասում է, որ համաձայն չէ դրա ընդունմանը։ «Ռուսական օրենքը» հնարել են Վրաստանում լրագրողներն ու ընդդիմությունը։ Ուրիշ ոչ ոք այդպես չի ասում։

Օրենքը չի կարող լինել ռուսական կամ ուկրաինական կամ ուզբեկական, օրենքը օրենք է։ Այն ընդունվում է այն երկրում, որտեղ ընդունելի է: Նշանակություն չունի։ Այսպիսին է օրենքը Ամերիկայում և Եվրոպայում։ Ռուսներն այս օրենքը վերցրել են ամերիկացիներից։ Մենք մերն ունենք՝ ո՛չ Ռուսաստանից, ո՛չ ամերիկացիներից։ Այնպես որ, մեր ղեկավարների դիրքորոշումը հասկանալի է, սա ևս մեր դիրքորոշումն է»,- ասում է Սամվել Մանուկյանը։

Նյութի աղբյուրը՝ «Հարաֆային դարպաս»