Ախալի Խուլգումո գյուղի բնակիչը (նրա խնդրանքով անուն-ազգանունը նշված չէ) տեղեկություններ և համապատասխան լուսանկարներ է ներկայացրել դպրոցի միջանցքում առաստաղից ջուր կաթելու մասին։ Ըստ աղբյուրի՝ ջուրը եղել է միայն դպրոցի միջանցքում՝ դասասենյակներում նման խնդիր չի եղել։
«NOR»-ը կապ հաստատեց Ախալի Խուլգումոյի դպրոցի տնօրեն Համբարձում Առաքելյանի հետ՝ պարզելու, թե արդյոք այս խնդիրը լուծվե՞լ է։
Առաքելյանի խոսքով, ջուր չի կաթում ու արդեն չորացել է, իսկ խնդիրը առաջացել է ուժեղ ձնաբքի պատճառով։ «Եղանակի տաքանալու հետ տանիքը չորացավ, ջուր այլևս չի կաթում»,- ասաց Առաքելյանը։
Նշենք, որ տնօրենի խոսքով, դպրոցը վերանորոգվել է անցյալ տարի, սակայն տանիքը որոշ թերություններ ունի:
Ավելին՝ դպրոցի տնօրենի հետ հարցազրույցում.
Նշենք, որ, ըստ աղբյուրի, լուսանկարներն արվել են 2-3 օր առաջ։