Ապրիլի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում Նինոծմինդա-Ախալքալաքի ճանապարհահատվածում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով կան տուժածներ, ովքեր տարվել են Ախալքալաքիի շրջանային հիվանդանոց:
Մամզարա գյուղի բնակիչ Կիմ Մանուկյանին պատկանող Opel Astra ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանալով Ախալքալաքիի ուղղությամբ, դիմացից ընթացող մեքենայի հանդիպակաց ուղի դուրս գալու պատճառով Opel մակնիշի մեքենան կորցրել է ինքնակառավարումը և դուրս թռչել երթևեկելի գոտուց ու դիպչելով անհարթություններին շրջվել է:
Վթարի պահին Opel Astra մակնիշի մեքենայի մեջ գտնվել են 6 մարդ, նրանցից 4-ը՝ Մամզարա գյուղի դպրոցի 10-11-րդ դասարանի աշակերտներ, ովքեր տարբեր կոտրվածքներով տեղափոխվել են Նինոծմինդայի հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ Ախալքալաքի շրջանային հիվանդանոց:
Դիմացից ընթացող մեքենան, որը ստեղծել էր վթարային իրավիճակը, անհետացել է դեպքի վայրից:
Մեր աղբյուրի համաձայն՝ աշակերտները վերադառնում էին Նինոծմինդայից անգլերեն լեզվի պարապմունքից:
Գարուշ Արզումանյան