
Ազատության 7ա հասցեի շենքի բնակիչը մաքրում է բարձրահարկի նկուղ տանող հատվածը:
Ինչպես նշում է Թելման պապը, ձյունը հալվել է, և ամբողջ աղբը, որը կուտակվել էր շենքի բակում, տգեղ է երեւում։ Նա որոշել է ինքնուրույն մաքրել նկուղի մուտքի տարածքը և մաքրություն հաստատել, քանի որ այստեղով շատ մարդ է անցնում, բնակիչներն օգտվում են նկուղից, իսկ շրջակայքը կեղտոտ է ու աղբով լեցուն։
«Մաքրում եմ պարտքի զգացումից ելնելով», – ասաց Թելման պապը: