Այսօր` ապրիլի 12-ին, ժամը 20։15-ի սահմաններում երկնքում գիսաստղի նմանվող պայծառ երևույթ է նկատվել մի րոպե տևողությամբ:
Ինչպես տեղեկանում ենք թելեգրամյան մի շարք ալիքներից այդ երևույթը երևացել է նաև Ռուսաստանի հարավ-արևմուտքից, Իրանից և Իրաքից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «Կապուստին Յար» հրթիռային պոլիգոնից կատարվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական հաջող արձակում:
Դատելով Shot և Mash թելեգրամյան ալիքների կադրերից` գրեթե նույն երևույթն է, ինչը որ երևացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Եւ կարելի ասել, որ այն եղել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
Տեղեկության համար նշենք՝ այն տեսանելի է, երբ լույսը արտացոլվում է հրթիռի արտանետվող գազերից։
Այլ տեղեկություններ ունենալուն պես կհրապարակենք։