Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին. Աննախադեպ էսկալացիա

Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին. Աննախադեպ էսկալացիա

Իրանի և Իսրայելի միջև կոնֆլիկտի գլխավորը. Ի՞նչ է կատարվել և կատարվում

  • Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խոմեյնին Իսրայելին սպառնացող գրառում է հրապարակել, որում խոստացել է պատժել Իսրայելին։
  • Ցանկացած երկիր, որը կբացի իր տարածքը կամ օդային տարածքն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման համար, մեր կողմից վճռորոշ պատասխան կստանա։ Այս մասին հայտարարել է Իրանի ՊՆ-ն:
  • Իրանը ԱԹՍ-ների երրորդ ալիքն է արձակել Իսրայելի ուղղությամբ
  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է Իրանից ուղիղ հարձակման և կպատասխանի նույն կերպ։ 
  • Իսրայելի հարավում օդային հարձակման ահազանգ է հնչել։
  • Իրանը օգտագործել է Shahed kamikadze անօդաչու սարքերը Իսրայելի վրա հարձակվելու համար։ Հիմնական թիրախներն են ռազմակայանները, օդանավակայանները և կառավարական օբյեկտները:
  • Իսրայելի ծանր հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի սահմանամերձ մի շարք բնակավայրերի։
  • Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, — IRNA։
  • ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Իսրայելից դուրս որսացել են ավելի քան 100 անօդաչու թռչող սարքեր: Պենտագոնի գնահատմամբ՝ Իսրայելի ուղղությամբ արձակվել է 400-ից 500 անօդաչու թռչող սարք։
  • Իրաքը, Լիբանանը և Եգիպտոսը փակել են իրենց օդային տարածքները։
  • ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա և այն անվանել «աննախադեպ էսկալացիա»։
  • ԱՄՆ-ը միջուկային էներգիայով աշխատող USS Dwight Eisenhower ավիակիրը տեղափոխվում է Իսրայել: Այն ներառում է 90 ինքնաթիռ և ուղղաթիռ, հրթիռային զինատեսակներ, RIM-7 Sea Sparrow հակաօդային պաշտպանության համակարգեր եւ այլն։
  • ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ եթե Իսրայելը «հերթական սխալ անի», Իրանի պատասխանը շատ ավելի կոշտ կլինի:
  • Իսրայելի պաշտպանության բանակը հյուսիսային Իսրայելի բնակիչներին խորհուրդ է տվել մնալ ռմբապաստարաններում:
  • Իրանում անցկացվում են ցույցեր՝ ի աջակցություն Իսրայելի դեմ հարվածների։
  • Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը արգելել է ռուսական ավիաընկերություններին օգտագործել Հորդանանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքը։ Մոսկվայից Թեհրան թռչող «Աերոֆլոտ» ինքնաթիռը օդում շրջվել է և վայրէջք կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Վառելիքի լիցքավորումից հետո ինքնաթիռը կվերադառնա Մոսկվա։

Վերջին զարգացումները ժամը 4։44-ի դրությամբ։

  • Իրանը ավելի քան 200 հրթիռ և անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի ուղղությամբ, ասել է Իսրայելի բանակի խոսնակը։ Արձակված հրթիռների թվում եղել են տասնյակ «երկիր-երկիր» հրթիռներ։ Նրանց մեծ մասը խոցվել է, հայտնում է իսրայելական բանակը։
  • Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով Իսրայելում թիրախների ոչնչացման մասին, հայտնում է IRNA-ն։
  • Անօդաչու սարքերը գործարկվել են Իրանի արևմտյան նահանգներից, այդ թվում՝ Քերմանշահից, հայտնում է Al Arabiya-ն։ Հաղորդվել է նաև, որ Եմենից անօդաչու թռչող սարք է արձակվել, իսկ Լիբանանում Հեզբոլլահը հրթիռային հարված է հասցրել։
  • Նեթանյահուի խորհրդական Օֆիր Գենդելմանը պնդում է, որ Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են իրանական հրթիռներից մեկը անմիջապես Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի վրա։
  • ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ հարձակումը պատասխան է դիվանագիտական ​​թիրախների դեմ ագրեսիային, ինչպես նաև հղում է արել ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին ինքնապաշտպանության իրավունքի մասին։
  • Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչն ասել է, որ Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար։
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել այն։