Ապրիլի 3-ին նշվում է բջջային հեռախոսների օրը

Ապրիլի 3-ին նշվում է բջջային հեռախոսների օրը

1973թ. ապրիլի 3-ին “Motorolla” ընկերության ինժեներ Մարտին Կուփերը կատարել է աշխարհում առաջին բջջային հեռախոսի զանգն իր մրցակից “Bell Laboratories” ընկերության գործընկեր ինժեներ Ջոել Էնգելին:

Զանգահարելով նրան` միակ բանը, ինչը նա ասել է, հետևյալն էր. «Ես քեզ զանգում եմ իսկական բջջային հեռախոսից»: Բջջային հեռախոսից կատարված առաջին զանգը փաստացիորեն դարձավ հեռահաղորդակցման ոլորտում նոր դարաշրջանի մեկնարկ:

Մարտին Քուփերը զանգել էր “DynaTAC” մոդելի` աշխարհում առաջին բջջային հեռախոսից, որն ուներ 2.5 կգ քաշ: Հեռախոսը բաղկացած էր 2 հազար դետալից, իսկ հեռախոսի մարտկոցի լիցքը բավականացնում էր ընդամենը 20 րոպե խոսելու համար:

Այդ ժամանակվանից ի վեր մարդկությունը սկսեց ապրել այլ կերպ, քանի որ հնարավորություն ստեղծվեց վայրկյանների ընթացքում կապ հաստատել ցանկալի մարդու հետ՝ անկախ գտնվելու վայրից:

Գիտնականները համարում են, որ հենց բջջային հեռախոսի հայտնագործումն է վերջին ժամանակների ամենանշանակալի իրադարձությունը և նրանք իրավացի են, քանի որ գործնականում հնարավոր չէ գտնել ակտիվ մեկին, ով չի օգտվում հեռահաղորդակցման այդ միջոցից:
Ինչպիսի՞ն է իրավիճակը մեզ մոտ, որքանո՞վ է հասանելի բջջային կապը Նինոծմինդայի մունիցիպալիտետում, ի՞նչ դրական և բացասական կողմեր ունի բջջային հեռախոսը, այս ամենի մասին փորձեցինք լսել բնակիչների կարծիքը:

Հարցման արդյուքնում շատերըը կարևորեցին բջջային հեռախոսի առկայությունը, սակայն նրանցից ոմանք նշեցին, որ այն կախվածություն է առաջացնում երեխաների մոտ: Եղան նաև կարծիքներ, որ գոյություն ունեն բնակավայրեր, որտեղ բջջային կապը շատ թույլ է կամ իսպառ բացակայում է:
Նյութի մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting