Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 16-ից Վրաստանում օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում է սպասվում։ Առաջիկա օրերին Վրաստանի տարածքում ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 33 աստիճան:
«Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի, Դեդոփլիսծղարո) սպասվում է տաք եւ առանց անձրեւի եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +27, +29 աստիճանի։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +20, +22 աստիճանի»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։