Ապրիլի 15-ին Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ CENN նախագծի շնորհանդեսը։
Շնորհանդեսի նպատակն էր հանրությանը ծանոթացնել CENN նախագծին և տրամադրել տեղեկատվություն դրամաշնորհների, ինչպես նաև այն հարցերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են մասնակիցներին մրցույթին մասնակցելու համար:
Այս նախագծի մասին զրուցեցինք կազմակերպության փոխտնօրեն, ծրագրի ղեկավար Նինո Թևզաձեի հետ։ Նինոյի խոսքով, այս ծրագիրը նպատակ ունի բարելավել սոցիալական ծառայությունների որակը և մատչելիությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, սոցիալական առաքելություն ունեցող մասնավոր հատվածի ներկայացուցիչների և սոցիալական ծառայություններ մատուցողների համար, ինչպես նաև բարելավել խոցելի խմբերի կյանքը: Դրամաշնորհի նվազագույն գումարը կազմում է 5000 եվրո, առավելագույնը՝ 13000 եվրո:
Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել՝ գրանցված հասարակական կազմակերպությունները, սոցիալական ձեռնարկատերերը, գրանցված կազմակերպությունները, որոնք կենտրոնացած են սոցիալական ծառայությունների մատուցման վրա: Ծրագրի տեւողությունը 6-ից 12 ամիս է։
նախագծի մասին
Ծրագիրը գործում է Քվեմո Քարթլիի (Մառնեուլի, Տետրիծկարո, Դմանիսի, Գարդաբանի, Բոլնիսի, Ծալկա) և Սամցխե-Ջավախքի (Ախալցխա, Նինոծմինդա) շրջանների մունիցիպալիտետներում և ապահովում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը՝ որակը բարելավելու նպատակով: Ծրագիրը հիմնված է այն տեսլականի վրա, որ ուժեղ և իրավասու քաղաքացիական հասարակությունը նպաստում է հասարակության ինքնակատարելագործմանը և աջակցում է պետությանը՝ որպես սոցիալական ծառայությունների հիմնական մատակարար:
Rfp Csos Se Ssp Grants Fina… by Radio NOR