
Այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 16:00-ին Նինոծմինդա քաղաքում գազը կդադարեցվի. Այս մասին SMS-ի միջոցով հայտնում է SJGC գազաբաշխիչ ընկերությունը։
SJGC-ի տնօրեն Վրեժ Բերիկյանի խոսքով, քաղաքում «ծորակը» խափանվել է (վթարի վայրը չի նշվում), և եթե մինչև վերանորոգումը գազի պակաս լինի, քաղաքում գազամատակարարումը կարող է դադարեցվել կարճ ժամանակով: Խնդրի լուծումից անմիջապես հետո կվերականգնվի: