Ոսկու գինը հասել է պատմական նոր առավելագույնին

Ոսկու գինը հասել է պատմական նոր առավելագույնին

Ապրիլի կեսերին ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել: Թանկարժեք մետաղի գինը առաջին անգամ հասել է ունցիայի դիմաց 2400 դոլարի։

2024 թվականի սկզբից համաշխարհային շուկայում ոսկու գինն աճել է միջինը 5%-ով։

Մինչ այս ոսկու առավելագույն գինը գրանցվել էր ապրիլի 8-ին և այն կազմում էր 2360 դոլար։

Վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային բանկի կողմից առաջին տոկոսադրույքի իջեցումը թանկարժեք մետաղի գներն էլ ավելի կբարձրացնի։ Նրանց պարզաբանմամբ՝ ամերիկյան կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության մեղմացումը բորսայական ներդրումային հիմնադրամների կողմից ոսկու գնումների նոր ալիք է առաջացնում։