Սամցխե-Ջավախեթիի երեք պատգամավորներն էլ պաշտպանել են «ռուսական օրենքը»

Սամցխե-Ջավախեթիի երեք պատգամավորներն էլ պաշտպանել են «ռուսական օրենքը»

Այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանում այսպես կոչված գործակալների օրինագիծը առաջին ընթերցմամբ պաշտպանել են Սամցխե-Ջավախեթիի բոլոր երեք պատգամավորները՝ Անտոն Օբոլաշվիլին, Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը։ Փոխանցում է «Հարավային դարպաս»-ը:

83 կողմ, 0 դեմ՝ «Վրացական երազանքի» պատգամավորները խորհրդարանի գարնանային նստաշրջանում առաջին ընթերցմամբ պաշտպանել են «Ռուսական օրենքը»։

Քվեարկությունից առաջ, բողոքի ակցիայի պատճառով, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դահլիճը լքել է տվել չորս ընդդիմադիր պատգամավորների՝ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիին, «Ստրատեգիա Աղմաշենեբելի» առաջնորդ Գիորգի Վաշաձեին, «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Թինա Բոկուչավաին եւ «Լելոյի» անդամ Անա Նացվլիշվիլիին։

Հանրահավաքի մասնակիցների խոսքով, իրենք չեն ցրվի այնքան ժամանակ, քանի դեռ «Վրացական երազանքը» հետ չի կանչել օրինագիծը։