Նաիրի համույթը հանդես եկավ միջազգային պարային օլիմպիադայում Թբիլիսի քաղաքում

Նաիրի համույթը հանդես եկավ  միջազգային  պարային օլիմպիադայում Թբիլիսի քաղաքում

Ապրիլի 1 -ին Թբիլիսիում տեղի ունեցավ «2017 միջազգային պարի օլիմպիադան»: Օլիմպիադան անցկացվում է արդեն 8-րդ անգամ, որին մասնակցում էին տարբեր երկրների պարային համույթներ:

Այս տարի պարային օլիմպիադային մասնակցում էին Հայաստանը, Ուկրաինան եւ Ադրբեջանը, ինչպես նաեւ շատ համույթներ Վրաստանից: «2017 միջազգային պարի օլիմպիադային» հրավիրված էր նաև Ջիգրաշենի Նաիրի համույթը, պարուսույց Լուսինե Մզիկյանի ղեկավարությամբ: Օլիմպիադային Նաիրի համույթը ներկայացրեց երկու ազգագրական պար՝ «Ծաղկաձոր» եւ «Շիրակ»: Հանդիսատեսի կողմից համույթն արժանացավ բուռն ծափողջույնների, իսկ ժյուրիի անդամների կողմից ստացավ առաջին կարգի լաուրեատի կոչում և դիպլոմներ:

Մանրամասները լսեք մեր նյութում.

Արկադի Սիմոնյան



Opinion, pooling and voting