Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի հին մանկապարտեզի ապամոնտաժման աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Այս հարցի շուրջ տեղեկություն իմանալու համար NOR ռադիոկայանի լրագրողը դիմեց քաղաքապետարան, սակայն կրկին թույլ չտվեցին մուտք գործել այնտեղ։
Մանրամասները՝ տեսանյութում․
Դրանից հետո լրագրողը շտապել է տեղում ծանոթանալ կատարվող աշխատանքներին և զրուցել աշխատակիցների հետ։
Աշխատանքների պատասխանատու Հակոբ Մշեցյանը NOR- ի հետ զրույցում ասաց․ «Մրցույթը 45 270 լարիով շահել է անհատ ձեռներեց Իրինա Մշեցյանին պատկանող ընկերությունը, իսկ աշխատանքներն իրականացնում եմ ինքս։ Մենք ունենք 1 ամիս ժամանակ շենքը ամբողջովին ապամոնտաժելու և այդ տարածքը խճապատված հանձնելու համար»։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Կարդացեք նաև՝