Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն այլատյացություն է տարածում

Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն այլատյացություն է տարածում

Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը ֆեյսբուքյան իր էջում հոմոֆոբիկ գրառում է հրապարակել, որն ավելի ուշ ջնջել է։

Տեղեկացնենք, որ «Ռուսական օրենքի» վերսկսումից հետո «Վրացական երազանքը» ստիպում է պետական ծառայողներին, «Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ»-ում աշխատող քաղաքացիներին սոցցանցերում տարածել իշխող թիմի կողմից ստեղծված հակաարևմտյան հաղորդագրություններով լի քարոզչական վիզուալներ։ Նման իրավիճակ է Վրաստանի բոլոր շրջաններում, այդ թվում նաև Սամցխե-Ջավախեթիում։

Facebook-ը կեղծ տեղեկատվություն է նշել «Վրացական երազանքի» պատգամավորների, խորհրդարանում և քաղաքային խորհուրդների, ինչպես նաև քաղաքապետերի և հանրային ծառայություններում աշխատող այլ անձանց կողմից տարածված ֆեյսբուքյան գրառումները։ sknews.ge

Նկարի բովանդակությունը՝ Եթե ԼԳԲՏ ակտիվիստ ես, արի Ռուսթավելիի փողոց

Նշենք, որ Վրաստանը տարիներ շարունակ միջազգային բոլոր հարթակներում խոսել է մարդու իրավունքների պաշտպանության մասին: Սակայն, իշխող ուժը վերջրես գրանցել է հակաԼԳԲՏ օրինագիծը, որի ընդունմանը, ի դեպ, կողմ են նաև հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Aliq.ge