Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Օքրուաշվիլին հացադուլ է հայտարարել

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Օքրուաշվիլին հացադուլ է հայտարարել

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին, ով գտնվում է անազատության մեջ, հացադուլ է հայտարարել: Նրա փաստաբան Մամուկա Չաբաշվիլին հայտարարել է, որ նախկին նախարարը հացադուլն սկսել է դեկտեմբերի 17-ին՝ դրանով իր համերաշխությունը հայտնելով մյուս հացադուլավորներին:

«Օքրուաշվիլին կոնկրետ պահանջներ չունի: Այսկերպ նա իր համերաշխությունն է հայտնում այն տղաներին, որոնց անունները հանել են քաղբանտարկյալների ցանկից կամ հենց սկզբից չեն մտցրել այդ ցանկ: Նրանցից մեկը նստած է հենց Օքրուաշվիլիի խցում: Իմ պաշտպանյալը համարում է, որ ճիշտ չէ սնունդ ընդունել, երբ քո խցակիցը հացադուլի մեջ է»,-ասել է փաստաբանը, հաղորդում է «Ինտերպրես Նյուզը»:Ըստ «Վզգլյադ» թերթի, այսկերպ Օքրուաշվիլին աջակցել է «Վրացական կուսակցության» իր կողմնակիցներին, որոնք մեղադրվել են Վրաստանի նախկին իշխանությունների կողմից՝ նախորդ տարի զինված հեղաշրջում նախապատրաստելու համար, երբ Օքրուաշվիլին գտնվել է Ֆրանսիայում եւ իբր ղեկավարել այդ գործողությունները:Վրաստանի նոր իշխանությունները սկզբում Օքրուաշվիլիի անունը ներառել են քաղբանտարկյալների ցանկում, բայց հետո հանել են այդ ցանկից, երբ վերջինս նոյեմբերին վերադարձել է Ֆրանսիայից:Ավելի վաղ, 2008-ին, դատարանը Օքրուաշվիլիին հեռակա կարգով դատապարտել էր 11 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով, ուստի վերադարձից հետո Օքրուաշվիլիին ձերբակալել են:
NEWS.am



Opinion, pooling and voting