Պայքար ծխախոտի և թմրանյութերի դեմ

Պայքար ծխախոտի և թմրանյութերի դեմ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղի դպրոցի քաղաքացիական կրթության առարկայի ուսուցիչ Սամսոն Բդոյանի նախաձեռնությամբ աշակերտները հանիպում ունեցան բժիշկ Տիգրան Եղոյանի հետ։


Հանդիպման նպատակը հետևյալն էր` իրազեկել դպրոցահասակներին ծխախոտի և թմրանյութերի վտանգավորության մասին։ Համակարգողը Ս. Բդոյանն էր իսկ թեման ” Առողջ ապագա. Պայքար ծխախոտի և թմրանյութերի դեմ։


Հանդիպման ժամանակ բժիշկը մանրակրկիտ ներկայացրեց վատ սովորության անդառնալի հետևանքներին, աշակերտներն էլ ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։

Նշենք նաև որ աշակերտները ակցիան էին կազմակերպել հասարակությանը իրազեկելու նպատակով և իրենց ձեռքերով պատրաստած բրոշյուրներ բաժանեցինք համագյուղացիներին:



Opinion, pooling and voting