Խարտիայի կոչը Նինոծմինդայի քաղաքապետարանին. նույնիսկ առանց նախնական թույլտվության, թույլ տալ «NOR»-ի լրագրողների մուտքը քաղաքապետարանի շենք

Խարտիայի կոչը Նինոծմինդայի քաղաքապետարանին. նույնիսկ առանց նախնական թույլտվության, թույլ տալ «NOR»-ի լրագրողների մուտքը քաղաքապետարանի շենք

Ապրիլի 18-ին «NOR»-ռադիոկայանի լրագրող Մարտին Արոյանին թույլ չեն տվել մտնել Նինոծմինդայի քաղաքապետարան։ Լրագրողը հարցեր է ունեցել ենթակառուցվածքի ծառայության աշխատակիցներին՝ ձեռք բերելու այն տեղեկությունը, որը կօգներ նրան համակողմանիորեն լուսաբանել նյութը։ Երբ լրագրողը հարցրել է պատճառը, հսկիչը ասել է, որ նման հրաման է ստացել։

Սա առաջին դեպքը չէ, երբ «NOR»-ի լրագրողներին թույլ չեն տվել մտնել Նինոծմինդայի քաղաքապետարանի շենք։ Նույնիսկ ապրիլի 11-ին լրագրողները չկարողացան մտնել շենք։ Նրանք ցանկանում էին լուսաբանել շենքում ընթացող արյան դոնորության գործընթացը։ Ավելի ուշ փոխքաղաքապետը հանդիպեց լրագրողներին ու բացատրեց, որ երբ ուզում են մտնել քաղաքապետարան, պետք է նախապես պայմանավորվեն PR ծառայության հետ։ Ապրիլի 11-ին լրագրողներին վերջապես հաջողվել է լուսաբանել արյան դոնորության գործընթացը։

Վրաստանի լրագրողների էթիկայի հանձնաժողովը հորդորում է Նինոծմինդայի քաղաքապետարանին չսահմանափակել լրագրողների մուտքը հասարակական շենքեր, հատկապես, երբ լրագրողը լուսաբանում է հանրության համար կարևոր խնդիրներ, որոնք վերաբերում են նրանց կենսամիջավայրին և առօրյային։

https://www.qartia.ge/ka/siakhleebi/article/97517