Այսուհետ այլ երկրի քաղաքացիները Վրաստանի սահմանը ուրիշին պատկանող տրանսպորտային միջոցով հատելու դեպքում պարտադիր պետք է ունենան մեքենայի սեփականատիրոջ կողմից տրված լիազորագիր։
Վրաստանի պարեկային ոստիկանությունից տեղեկացանք, որ՝
Վրաստան մուտք գործելիս, եթե մեքենան այլ անձի սեփականություն է հանդիսանում և վարում է մեկ այլ անձ, ապա մեքենան վարող անձը պարտադիր պետք է ունենա մեքենայի սեփականատիրոջ կողմից տրված լիազորագիր։ Լիազորագիրը պարտադիր է անգամ այն դեպքում, եթե մեքենայի սեփականատերը մեքենայի մեջ է։ Լիազորագիր չունենալու դեպքում, անձին երկիր մուտք գործելու չեն թողնում։
Ինչպես նաև հարկ է նշել, որ 2018 թվականի մարտի 1-ից Վրաստանում մուտք գործող յուրաքանչյուր օտարերկրյա մեքենա պետք է անցնի պարտադիր ապահովագրություն, որը կփոխհատուցի փոխադրամիջոցի մասնակցությամբ պատահարի հետևանքով առաջացած վնասը։
Արտերկրում գրանցված ավտոմեքենայի սեփականատերը կամ վարորդը պետք է պարտադիր ապահովագրություն անի սահմանային անցակետում, Liberty և Georgia բանկի մասնաճյուղերում և TBC-ի բանկի տերմինալով, ինչի ժամանակ անհրաժեշտ է ավտոմեքենայի տեխզննման վկայականը։jnews.ge