Ո՞ւմ թոշակն է բարձրանալու մայիսի 1-ից

Ո՞ւմ թոշակն է բարձրանալու մայիսի 1-ից

Այսօր ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստում քննարկվում է կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված օրենքի նախագիծը, ըստ որի՝ մայիսի 1-ից պետք է բարձրացվի նախկին զինծառայողների կենսաթոշակը։

Օրենքի նախագիծը, որն այսօր կներկայացնի Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն, նախատեսում է ուժային կառույցներից ազատված աշխատակիցների սոցիալական երաշխիքների բարելավում։

Ալեքսանդր Դարախվելիձեի խոսքով, 2006 թվականից ի վեր առաջին անգամ կենսաթոշակի առավելագույն շեմը կբարձրացվի բոլոր փոխհատուցում ստացող անձանց համար, իսկ ներկայիս 560 լարիի փոխարեն այն կկազմի 1000 լարի։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մայիսի 1-ից։