«Ծիծաղ՝ նվիրված մայրերի տոնին» խորագրով համերգային ծրագիր Գանձա գյուղում

«Ծիծաղ՝ նվիրված մայրերի տոնին»  խորագրով համերգային ծրագիր  Գանձա գյուղում

Ապրիլի 3-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի Մշակույթի տանը տեղի ունեցավ ՛՛Ծիծաղ՝ նվիրված մայրերի տոնին՛՛ խորագրով համերգային ծրագիր, որի կազմակերպիչն էր Գանձայի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 2 հանրային դպրոցի ուսուցչուհի Նարինե Մխիթարյանը:

Համերգը նվիրված էր Ծիծաղի օրվան և կանանց մեկամսյակին: Համերգի ընթացքում երգով, պարով և հումորային մանրապատումներով հանդես եկան թիվ 2 դպրոցի բարձր դասարանցիներն ու մանկապարտեզի սաները: Դահլիճը լիքն էր հանդիսատոսով:

Մանրամասները լսեք մեր նյութում.


Նյութը պատրաստել է Նոր ռադիոյի կամավոր Մարտին Արոյանը



Opinion, pooling and voting