Որքան է վաստակել Արման Ծառուկյանը UFC-ի վերջին մենամարտում հաղթանակի շնորհիվ

Որքան է վաստակել Արման Ծառուկյանը UFC-ի վերջին մենամարտում հաղթանակի շնորհիվ

UFC-ի մարզիկ Արման Ծառուկյանը բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակից հետո խոսել է հաղթանակի ֆինանսական կողմի մասին:

UFC-ի մարզիկ Արման Ծառուկյանը բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակից հետո խոսել է հաղթանակի ֆինանսական կողմի մասին:

— 300 հազար դոլարից ավելի՞։

-Ստացվում է՝ այո։ Առաջիկա օրերին գումարը կփոխանցվի, կտեսնեմ:

— Ձեր պայմանագիրը UFC-ի հետ որպես նորեկ ավարտվե՞լ է:

-Չգիտեմ: Սա իմ վեցերորդ պայմանագիրն է՝ որպես նորեկ (ծիծաղում է): Ես հիմա ուշադրություն չեմ դարձնում, թե որքան եմ վաստակում։ Գիտեմ, որ մեկ-երկու տարուց լավ գումարներ կվաստակեմ, որոնք կփակեն իմ բոլոր ծախսերը, և կկարողանամ ներդրումներ կատարել մի բանում, որն ինձ ապագայում եկամուտ կբերի։

-Բայց ամենաբարձր եկամուտը Դուք ստացել եք Օլիվեյրայի հետ մենամարտի համար:

-Այս ամենը իրականությանը չի համապատասխանում: Ոչ ոք չի գրում ճշմարտությունը: Ոչ ոք չգիտի, թե ով ինչքան է վաստակում։ Նախավերջին մենամարտում ես ավելի շատ վաստակեցի, քան հիմա։ Պայմանագրում կան նաև տարբեր կետեր՝ մենամարտն ավարտել ժամկետից շուտ, ոչ ժամկետից շուտ։

-Դուք արդեն հոգո՞ւմ եք ձեր բոլոր ծախսերը:

— Ծախսերս հոգում եմ, բայց մի մոռացեք, որ պետք է հարկ վճարել: Պետք է վճարել մենեջերին 10%, սննդաբանին 3%, մարզասրահին 5% և այլն: Ստացվում է, որ դու արդեն 50% ներդրել ես մի բանում, որը հետագայում քեզ արդյունք կտա։

-Ճի՞շտ եմ հասկանում, որ Օլիվեյրայի հետ մենամարտի համար ստացած գումարից 40-45 տոկոս հարկ է պետք վճարել։

-Այո, նման մի բան»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում RBC Sport-ը։