Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ապրիլի 21-ին Ժամը 20:00-ի սահմաններում մի երիտասարդ տղա «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում, ըստ նախանական տեղեկությունների, իրեն գցել է ընթացող մետրոյի տակ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Կարեն Դեմիրճյանի անվան «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ-ի գլխավոր տնօրենը:
Ժամանել է նաև ոստիկանության օպերատիվ խումբը: Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներ:
Աշխատանքներ են կատարվում ՝ մահացածին դուրս բերելու համար:
Աշխատանքները ղեկավարում է մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բ. Սեդրակյանը, ում ցուցումով մետրոպոլիտենը անցել է ուժեղացված ծառայության, երթևեկությունը կատարվում է միակողմանի:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն՝ քննչական բաժնում պարզվում է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի