Հայազգի պատգամավորները տարիներ շարունակ չեն օգտվում ելույթի իրավունքից

Հայազգի պատգամավորները տարիներ շարունակ չեն օգտվում ելույթի իրավունքից

Ռուսական օրենքին կողմ քվեարկած 83 պատգամավորներից 11-ը տարիներ շարունակ խորհրդարանում չեն օգտվել ելույթի իրենց իրավունքից (2020-2022 թթ. տվյալներ)։ Այս մասին գրում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան (TI) հասարակական կազմակերպությունը։

Ելույթի իրենց իրավունքից չեն օգտվել նաև Վրաստանի խորհրդարանի երկու հայ պատագամավորները` Նինոծմինդայից և Ախալքալաքից։ Խոսքը Սումբատ Կյուրեղյանի և Սամվել Մանուկյանի մասին է, որոնք նույնպես կողմ են քվեարկել <<ռուսական օրենքին>>։

Ստորև ներկայացնում ենք տարիներ շարունակ ելույթի իրենց իրավունքից չօգտված և <<ռուսկան օրենքին>> կողմ քվեարկած պատգամավորների ցանկը.

  • Էլգուջա Գոցիրիձե
  • Իսկո Դասեն
  • Սումբատ Կյուրեղյան
  • Սամվել Մանուկյան
  • Գոգի Մեշվելիանի
  • Դիմիտրի Սամխարաձե
  • Գոդերձի Չանկսելիանի
  • Վասիլ Չիգոգիձե
  • Վիկտոր Ջափարիձե
  • Էդիշեր Տոլորաիա
  • Զաալ Միքելաձե։

Վրաստանում և աշխարհի տարբեր երկրներում շարունակվում են <<ռուսական օրենքի>> դեմ բողոքի ակցիաները։