Ապրիլի 4-ին Փոքր Գոնդուրա գյուղի 9-րդ դասարանի աշակերտները և Ախալցիխեի Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները հյուրընկալվեցին Նինոծմինդայի համայնքային ռադիոյի տաղավարում և ծանոթացան ռադիոկայանի աշխատանքի հետ:
Նրանք մասնավորապես ծանոթացան լրագրողների աշխատանքի հետ, ականատես եղան, թե ինչպես են ռադիոհաղորդավարները աշխատում ուղիղ եթերում:
Ռադիոյի աշխատակիցները ներկայացրին ռադիոյի ստեղծման և իրականացրած գործունեության մասին: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին ռադիոյի իրականացրած և իրականացվելիք աշխատանքի մասին և տեղեկացան նաև, թե ինչպես են մոնտաժվում նյութերն ու եթեր հեռարձակվում հեղինակային ծրագրերը:
Հանդիպումը կազմակերպել էր Փոքր Գոնդուրա գյուղի դպրոցի քաղաքացիական կրթության ուսուցչուհի Գայանե Սարգսյանը՝ PH International կազմակերպության և Ախալցիխեի Երիտասարդական կենտրոնի ֆինանսական աջակցությամբ:
Անահիտ Զալալյան