Արտասահմանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները ստիպված կլինեն գրանցվել

Արտասահմանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները ստիպված կլինեն գրանցվել

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արտասահմանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները ստիպված կլինեն գրանցվել։

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ինչպես նշվում է ՌԴ կառավարության կողմից հաստատված ներգաղթի քաղաքականության ծրագրում, արտասահմանում բնակվող ՌԴ քաղաքացիները ստիպված կլինեն գրանցվել հյուպատոսարաններում։ Նաև օրինականորեն կսահմանվի «Ռուսաստանի սահմաններից դուրս մշտապես բնակվող քաղաքացի» հասկացությունը և կհաստատվի նրա իրավական կարգավիճակը։

Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, փաստաթղթում նշված չեն կոնկրետ միջոցները, որոնցով արտասահմանում բնակվող ՌԴ քաղաքացիներին կստիպեն գրանցվել:

«Բացի այդ, Մոսկվայի օդանավակայաններում, որպես փորձ, վերցվում է օտար երկրի քաղաքացիների ԴՆԹ անալիզը և ձայնագրվում նրանց ձայնը»,- գրում է ռուսական լրատվամիջոցը։ tv9news.ge