Մեկնարկում է դպրոցի տնօրենների հարցազրույցի փուլը

Մեկնարկում է դպրոցի տնօրենների հարցազրույցի փուլը

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթի շրջանակներում մեկնարկում է հարցազրույցի փուլը։

Տնօրենի թեկնածուները, ովքեր հաջողությամբ անցել են մրցույթի առաջին փուլը՝ թեստավորումը, մասնավորապես՝ հաղթահարել են թեստավորման համար սահմանված իրավասության նվազագույն շեմը (առավելագույն միավորների 60 տոկոսը(48 միավոր)), հնարավորություն կունենան մասնակցելու հարցազրույցի փուլին։ Այս փուլին կմասնակցեն նաև նրանք, ովքեր ունեն հանրակրթական դպրոցի տնօրեն լինելու իրավունքը հաստատող վավեր վկայական և սահմանված ժամկետներում գրանցվել են հանրակրթական դպրոցի տնօրենի թեկնածուների մրցույթին մասնակցելու համար։

Տնօրեն դառնալ ցանկացողների հարցազրույցը կսկսվի 2024 թվականի ապրիլի 24-ին։

Հարցազրույցի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ: Տեղեկացնենք, որ հարցազրույցի հանձնաժողովները որոշել են մրցույթին մասնակցող տնօրենների թեկնածուների գնահատման չափանիշները, որոնք հասանելի են այս հղումով:

aliq.ge