Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի առթիվ

Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի առթիվ

Այսօր՝ ապրիլի 23-ին Թբիլիսիի Իսանի թաղամասից Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար, հատուցման ու ճանաչման կոչերով և հայրենասիրական երաժշտությամբ` վիրահայերն անցկացրեցին ավանդական դարձած ջահերով երթը։

Ջահերթի մասնակիցները մեծ ոգևորությամբ էին քայլում դեպի նպատակակետ, որոշները ջահեր էին պարզել, որոշները դրոշներ և պաստառներ։

Նշենք, որ վաղը՝ ապրիլի 24-ին, ժամը 13։00-ին Ֆիլհարմոնիայի շենքի մոտից կմեկնարկի երթ դեպի Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատուն։ aliq.ge