Փոքրիկ շախմատիստները Նինոծմինդան կներկայացնեն Վրաստանի բարձրագույն լիգայում

Փոքրիկ շախմատիստները Նինոծմինդան  կներկայացնեն   Վրաստանի բարձրագույն լիգայում

Ապրիլի 1-2-ը Ախալցիխե քաղաքում տեղի ունեցավ Սամցխե-Ջավախեթիի 8-12 տարեկան երեխաների շախմատի առաջնություն:

Առաջնությունը կազմակերպել էր Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի շախմատի ֆեդերացիան: 7-12 տարեկան տղաների մրցապայքարին մասնակցում էին 17 տղաներ, որն անցկացվեց շվեյցարական համակարգով:

Բոլորից լավ հանդես եկավ և առաջին հորիզոնականը գրավեց Նինոծմինդա քաղաքից Սամվել Անանիկյանը՝ 7 հնարավոր միավորներից հավաքելով 6,5 միավոր, երկրորդ հորիզոնականը գրավեց Վաղարշակ Ղուկասյանը: Երկու շախմատիստներն էլ, Վրաստանի շախմատի առաջնության բարձրագույն լիգայի կանոնակարգի համաձայն, իրավունք ձեռք բերեցին տարածաշրջանը ներկայացնել Վրաստանի շախմատի առաջնության բարձրագույն լիգայում:

Աղջիկների մրցապայքարին մասնակցեցին 9 շախմատիստուհիներ, պայքարն ընթացավ շրջանային համակարգով, որում աչքի ընկավ Նինոծմինդա քաղաքից Վարդանյան Տատյանան, ով հավաքեց 5,5 միվոր և գրավեց երրորդ հորիզոնականը:

Մանրամասների մասին լսեք մեր նյութում.

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting