Ադրբեջանն արգելում է Վրաստանից մանր եղջրավոր անասունների ներկրումը

Ադրբեջանն արգելում է Վրաստանից մանր եղջրավոր անասունների ներկրումը

Ադրբեջանն արգելել է Վրաստանից մանր եղջրավոր անասունների ներմուծումը: Պատճառը կենդանիների մոտ ժանտախտի հաստատված դեպքերն են եղել, հայտնում են տեղական լրտվամիջոցները:

Մարտի 13-ից 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված մշտադիտարկման ընթացքում հայտնաբերվել է 6-12 ամսական մանր եղջերավոր անասունի 845 նմուշ, որոնք բնակվում են 195 անհատների կամ տնային տնտեսությունների 65 բնակավայրերում։

Կլինիկական դիտարկումներ են կատարվել նաև այլ ընտանի և վայրի կենդանիների վրա։

Վրաստանի տարածքից Ադրբեջան մանր եղջրավորկենդանիների ներմուծումն արգելվել է «Ցամաքային կենդանիների առողջության կանոնագրքի» համաձայն։

Geostat-ի տվյալներով՝ այս տարվա հունվար-մարտին Վրաստանից Ադրբեջան է արտահանվել 13 տոննա կենդանի ոչխար և այծ՝ 23,4 հազար դոլար արժողությամբ։