Վրաստանի ՆԳՆ Աջարիայի ոստիկանության վարչության Բաթումիի քաղաքային բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են օտարերկրյա քաղաքացիներ՝ 1975 թվականին ծնված Ս.Չ.-ին և 1976 թվականին ծնված Հ.Է-ին: Նրանք մեղադրվում են խոշոր չափի գույք ձեռք բերելու նպատակով խմբակային շորթման մեջ։
«Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները, ովքեր աշխատում էին Բաթումիի սրճարաններից մեկում, նույն սրճարան-բարի հյուրերից՝ օտարերկրյա երկրի քաղաքացիներից, իրենց պատվերի համար շորթել են անպատշաճ խոշոր գումար՝ 267.000 թուրքական լիրա և 5.700 լարի. բռնություն գործադրելով և նրանց կյանքը խլելու սպառնալիքով »,- ասվում է ՆԳՆ տարածած տեղեկատվության մեջ։
Խոշոր չափով գույք ստանալու նպատակով կատարված շորթման փաստի առթիվ քննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հանցագործությունը պատժվում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ։