«Գյուղացու կամ օձը պիտի խուլուլի, կամ դուդուկը պիտի չըչալե»․ Բնակիչը կարտոֆիլի ցանքսի մասին

«Գյուղացու կամ օձը պիտի խուլուլի, կամ դուդուկը պիտի չըչալե»․ Բնակիչը կարտոֆիլի ցանքսի մասին

Արդեն մի քանի օր է Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկնարկել է կարտոֆիլի ցանքը:

Բնակիչների մի մասը ցանում են տեխնիկայով, իսկ ոմանք էլ ձեռքով: Մարդիկ շտապում են ցանել որպեսզի անձրեւները չխանգարեն:

Նինոծմինդա շրջանի Կաթնատու գյուղի բնակիչ Ենոք Բդոյանը ով զբաղվում է հողագործությամբ, NOR -ի հետ զրույցում ասաց. «Կարտոֆիլի ցանքսը արդեն սկսել ենք, եղանակները բարենպաստ են ուստի կարիք չկա երկար սպասելու։ Տեխնիկային 1 ար -ը ակոս անելու համար վճարում ենք 1 լարի, ցանելը արժե 2,5 -ից մինչև 3 լարի։ Պարարտանյութի գինը 1 պարկի դիմաց բարձրացել է 70 լարի: Ընդհանուր առմամբ 1 ար կարտոֆիլ ցանելու համար 7-8 լարի ենք ծախսում: Եթե անձնական տեխնիկա էլ չունեցար ապա չարչարանքը շատ ծանր կլինի։ Կարտոֆիլը անցած տարի շատ էժան էր մինչև 35 թեթրիով այն վաճառել ենք: Իմ կարծիքով գների իջեցումը կախված է Ռուսաստանից ներկրած կարտոֆիլի հետ»։

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Բնակիչը կարտոֆիլի ցանքսի մասին

Կարդացեք նաև՝