Ջահերով երթը Նինոծմինդայում․ վիդեո/ֆոտո

Ջահերով երթը Նինոծմինդայում․ վիդեո/ֆոտո

Ապրիլի 24 -ին Նինոծմինդայում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երիտասարդների կողմից կազմակերպված երթը սկիզբ առավ Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցուց և կանգ առավ Մշակույթի կենտրոնի դիմաց տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, երիտասարդները ձեռքերին ունեին Հայաստանի և Վրաստանի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ ցեղասպանությունը դատապարտող մակագրություններով: