Վրաստան մուտքի պարտադիր առողջապահական ապահովագրության մասին պաշտոնական տեղեկություն չկա

Վրաստան մուտքի պարտադիր առողջապահական ապահովագրության մասին պաշտոնական տեղեկություն չկա

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված տեղեկությանը, թե 2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրություն կպահանջվի, «Ալիք Մեդիա»-ին հայտնեց՝ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է գտնվում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ և պաշտոնական ծանուցում ստանալուց հետո կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն:

Նշենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանատունն այս տեղեկությունը հերքող հաղորդագրություն տարածել էր նաև օրեր առաջ. «Վրաստանում արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին ստացված հարցումների կապակցությամբ հայտնում ենք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է գտնվում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ։ Պաշտոնական ծանուցում ստանալուց հետո կտրամադրենք անհրաժեշտ տեղեկատվություն»:

Նշենք նաև, որ Վրաստանի գերատեսչությունների կողմից պաշտոնական տեղեկատվություն չկա:

Ընդգծենք. «Ալիք Մեդիա»-ն կհետևի տարածված տեղեկատվությանը և պաշտոնական հաղորդագրության դեպքում առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կտրամադրի: