
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի դպրոցում անցկացվել է Երկրի օրվա մրցույթը։
Ապրիլի 23-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա և Գորելովկա գյուղերի աշխարհագրության ուսուցչուհի Էլեն Լոլաձեի նախաձեռնությամբ Գորելովկայի թիվ 3 դպրոցում անցկացվեց «Երկրի օր» մրցույթը։
Մրցույթին մասնակցել են Օրլովկայի, Գորելովկայի և Սամեբայի միջնակարգ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները։ Հիմնական թեմաներն էին շրջակա միջավայրի պահպանությունը, կլիմայի փոփոխությունը և էկոլոգիան։
Լոլաձեի խոսքով՝ մրցույթին մասնակցելը բարձրացրել է աշակերտների բնապահպանական իրազեկությունն ու մոտիվացիան, ամրապնդել շրջակա միջավայրը չաղտոտելու և մեր մոլորակի մասին հոգ տանելու ցանկությունը։ Մրցույթի նպատակն էր բարձրացնել բնապահպանական և քաղաքացիական գրագիտությունը:
Մրցույթի հաղթող ճանաչվեց Օրլովկայի դպրոցը։ Հաղթողներին և մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։
Ավելին աշխարհագրության ուսուցչուհի Էլեն Լոլաձեի հետ մեր աուդիո ձայնագրությունում.