Գամգեոբայում քննարկվեցին գյուղական համայնքներում առկա հիմնախնդիրները

Գամգեոբայում քննարկվեցին գյուղական համայնքներում առկա հիմնախնդիրները

Ապրիլի 4-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանը խորհրդակցություն անցկացրեց մունիցիպալիտետի գամգեոբայի գյուղերի հանձնակատարների հետ:

Հանդիպմանը քննարկվեցին գյուղական համայնքներում առկա խնդիրները: Բարձրացվեցին Գոնդուրայի գյուղական համայնքի ճանապարհների անմխիթար վիճակում գտնվելու, Փարվանա գյուղի խմելու ջրի, Եփրեմովկա գյուղի գիշերային լուսավորության, Սաթխա գյուղում կուտակված աղբի հետ կապված խնդիրները, ինչպես նաև Փոկա գյուղի չքավոր ընտանիքների խնդիրը, որոնք ֆինանսական օգնության կարիք ունեն:

Հանդիպմանը բարձրացվեցին նաև մունիցիպալիտետում անասնապահությանը վերաբերող խնդիրները: Պարենային ապրանքների անվտանգության ազգային գործակալությունը պետք է իրականացնի խոշոր եղջերավոր անասունների գրանցում, ցուցանշում /ինդիկացիա/ և պատվաստում այնպիսի հիվանդությունների դիմաց, որոնք են սիբիրախտն ու բրուցելոզը:
Գամգեբելի Գագիկ Ղարսլյանը գամգեոբայի գյուղական համայնքների ներկայացուցիչներին հանձնարարեց օգնել անասնաբույժներին իրականացնել վերոնշյալ գործողությունները:
Գամգեբելի Գագիկ Ղարսլյանը նաև նշեց, որ առկա է պատվաստանյութերի պակաս, որի համար նրանք դիմելու են Գյուղատնտեսության նախարարությանը պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակ ստանալու համար:

Նյութի մանրամասները լսեք մեր նյութում.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting