Ապրիլի 24-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա (Ռոդիոնովկա) գյուղում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայ ժողովրդի ցեղասպանությանը։
Փարվանայի աշակերտները օրը նվիրել են ցեղասպանության զոհերի հիշատակին. Նրանք նշել են, որ պարտավոր են հարգել անմեղ զոհերի հիշատակը և իրենց երեխաներին պատմել այս օրվա մասին, թե Օսմանյան կայսրությունը ինչ դաժանությամբ է վարվել իրենց հետ 1915 թվականին։ Երեխաները մոմ վառեցին գյուղի եկեղեցում և հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հակիրճ Հայոց ցեղասպանության մասին
Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։