Նինոծմինդա քաղաքում՝ Կեցխովելի և Մեգոբրոբա փողոցների խաչմերուկում, տեղ-տեղ վնասվել է մայթերի եզրաքարերը։
Մեգոբրոբա-Կեցխովելի փողոցների խաչմերուկի ճանապարհն ասֆալտապատվել է 2023թ. Աշխատանքներն իրականացրել է Ջավախավտոգզա ընկերությունը։ Ռադիո NOR-ը բազմիցս լուսաբանել է ասֆալտապատման գործընթացը և դրանց հաջորդած խնդիրնեը, թեև եզրաքարերը շարունակում են շարքից դուրս գալ:
Ինչ միջոցներ են ձեռնարկվելու, զրուցեցինք ենթակառուցվածքի ծառայության պետ Արմեն Բդոյանի հետ։ «Միգուցե սա երաշխիքային դեպք չէ, և փորձաքննությունը պետք է պարզի վնասի պատճառը։ Եզրաքարերը կվերանորոգվի, թեև ժամանակը դեռ հայտնի չէ»,- ասաց Արմեն Բդոյանը։
10 հատվածի ասֆալտապատման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 2 մլն 163 հազար լարի։ Մեգոբրոբա փողոցի ասֆալտապատման համար հատկացվել է 192 577 լարի, Մեգոբրոբա փողոցից մինչև Կեցխովելի փողոց՝ 515 660 լարի։ Աշխատանքների մեծ մասը ֆինանսավորվել է պետությունից, իսկ բյուջեի 5%-ը՝ տեղականից։